«Հրապարակ». «Զոլոտայա կորոնա» վճարահաշվարկային համակարգի գործունեությունը Հայաստանում դադարեցվել է

«Հրապարակ». «Զոլոտայա կորոնա» վճարահաշվարկային համակարգի գործունեությունը Հայաստանում դադարեցվել է

PanARMENIAN.Net - «Հրապարակ»-ը գրում է, որ ՀՀ Կենտրոնական բանկը Արթուր Ջավադյանի թիվ 233 Ա հրամանով ուժը կորցրած է ճանաչել ռուսական «Զոլոտայա կորոնա» վճարահաշվարկային համակարգին մասնակցության համար տրված բոլոր թույլտվությունները: Այս նորությունն իսկական շոկ է առաջացրել ռուսական ֆինանսական շրջանակներում, որովհետև հիշյալ օպերատորն ըստ էության մոնոպոլիստ էր Հայաստանում: Համագործակցելով հայկական 7 առևտրային բանկերի հետ` հենց այս օպերատորի 260 կետերի միջոցով էին մեր հայրենակիցները ՌԴ-ից ՀՀ ուղարկում իրենց աշխատած գումարները: Ընդ որում, ռուսական աղբյուրները նշում են, թե միայն այս տարվա ընթացքում Ռուսաստանից Հայաստան փոխանցված մոտ 550 մլն տրանսֆերտներից 80 միլիոնն իրականացվել է «Զոլոտայա կորոնա»-ի միջոցով, ինչի կորուստը ՀՀ իշխանություններին չի ներվի: Ինչ կստացվի արդյունքում` հայտնի չէ: Բայց որ ռուսներն այս անգամ հակված են պատժել հայերին` Կրեմլի մակարդակով, ոնց որ թե ոչ թե ակնարկվում, այլ ակնհայտ սպառնալիք է ներկայացվում...

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---