ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎԸ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԳԱՄ ՎԻՐԱՀԱՏՎԵԼ Է

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւին օրերս վիրահատել են` հեռացնելով աճուկային ճողվածքը: Ինչպես տեղեկացնում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ» գործակալությունը, վիրահատումը կատարվել է ամերիկյան Կլիվլենդ քաղաքի (Օգայո նահանգ) բժշկական կենտրոնում, որտեղ Ալիեւը փետրվարի 28-ից գտնվում է բժշկական զննման տակ: Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, վիրահատությունը անցել է հաջող եւ նախագահն իրեն նորմալ է զգում: 1999 թվականից սա արդեն 79-ամյա Հեյդար Ալիեւին արված երրորդ վիրահատությունն է Կլիվլենդի կլինիկայում:
 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---