«Առավոտ». Գետահովիտ գյուղի բնակիչները մտադիր են այսօր Երևանում բնապահպանական ակցիա անցկացնել![]() 11 հոկտեմբերի 2012 - 10:21 AMT PanARMENIAN.Net - «Առավոտ».-ը գրում է .«Երեկ Տավուշի մարզի Գետահովիտ գյուղի տարածք «Խաչաղբյուր-2» փոքր ՀԷԿ-ի կառուցման գոտի են այցելել Հայաստանի բնապահպան ակտիվիստները: Իջևանի «Օրհուս» կենտրոնի համակարգող Գագիկ Աղբալյանից թերթը տեղեկացել է, որ ակտիվիստները տեղում համոզվել են, թե բնապահպանական ինչ խնդիրներ է առաջացրել փոքր ՀԷԿ-ի շինարարությունը: Բնապահպանները հանդիպել են ՀԷԿ-ը կառուցող «Մեգաէներջի» ՍՊԸ տնօրեն Երեմ Սարգսյանի հետ, նրանց միջև խոսակցության ժամանակ կրքերը մի պահ բորբոքվել են: Բնապահպան ակտիվիստներն այդ տարածքում տեսել են եռակցողների, շինարարության աշխղեկին, ինչից կարելի է ենթադրել, որ չնայած հողհատկացման և շինթույլտվության բացակայությանը, փոքր ՀԷԿ-ի շինարարությունը շարունակվում է: Շինարարության գոտուն կից արջատխլենու պուրակն է, որը պետք է ունենա իր բուֆերային գոտին: Գետահովիտ գյուղի բնակիչները մտադիր են այսօր Երևանում բնապահպանական ակցիա իրականացնել, խնդրի վերաբերյալ հանդիպում ունենալ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հետ»: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |