«Հրապարակ». Վարդան Ղուկասյանի հարազատներին ազատում են աշխատանքից

«Հրապարակ». Վարդան Ղուկասյանի հարազատներին ազատում են աշխատանքից

PanARMENIAN.Net - «Հրապարակը» գրում է, որ Վարդան Ղուկասյանի պաշտոնանկությունից հետո նման «անկումներ» են սպասվում նաև նրա ընտանիքի անդամներին: Գյումրիում լուրեր են շրջանառվում, թե առաջիկայում ազատման դիմում կգրի նաև նրա դուստրը՝ Մանյա Ղուկասյանը, ով Նիկողայոս Տիգրանյանի անվան արվեստի դպրոցի տնօրենն է:

Մանյան այս պաշտոնին նշանակվել է 5 տարի առաջ, երբ 22 տարեկան էր ու նոր էր ավարտել Մանկավարժական համալսարանը: Այս նշանակումը մեծ աղմուկ բարձրացրեց Գյումրիում դստեր՝ երաժշտական կրթություն չունենալու պատճառով: Բայց դե, Ղուկասյանների ահից աղմուկը շուտ էլ մարեց:

Մանյա Ղուկասյանի պաշտոնանկության հետ կապված լուրերը փորձեցինք ճշտել Վարդան Ղուկասյանի մամլո խոսնակից, որը նախ նշեց, թե այլևս չի աշխատում քաղաքապետարանում, ապա հավելեց, որ նման տեղեկություն չունի:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---