Այսօր Տեսողության համաշխարհային օրն է![]() 11 հոկտեմբերի 2012 - 10:57 AMT PanARMENIAN.Net - Ամեն տարի աշխարհի շուրջ 100 երկրում հոկտեմբերի երկրորդ հինգշաբթի օրն անցկացվում են տարբեր միջոցառումներ` նվիրված Տեսողության համաշխարհային օրվան : Օրվա խորհուրդն է բարձրաձայնել տեսողության խանգարումներով և կուրությամբ տառապող անձանց հիմնախնդիրները` հանրության ուշադրությունը սևեռելով կուրության, տեսողության խանգարման և թույլ տեսողության վերականգնման հարցերին: Տարբեր ասոցիացաներ և հասարակական կազմակերպություններ, համագործակցելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության և Կուրության կանխարգելման միջազգային գործակալության հետ, աջակցում են կուրության և տեսողության խանգարումների` որպես միջազգային հանրային առողջապահական խնդրի, հանրային իրազեկվածության բարձրացմանը: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն` աշխարհում բնակչությունը ծերանում է, և տեսողության քրոնիկական խանգարումները բերում են կուրության տարածվածության բարձրացմանը: Սակայն, կուրության հանգեցնող տարիքային բազմաթիվ փոփոխություններ կարող են վերացվեն: Ժամանակին միջամտությունը հաճախ կարող է հետաձգել կամ նվազեցնել այդ գործոնների ազդեցությունը տեսողության վրա: ՀՀ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ այս տարի Տեսողության համաշխարհային օրը Հայաստանում նվիրված է մանկական կուրության կանխարգելմանը: Այն մեկնարկում է հոկտեմբերի 11-ին և նշվելու է միջոցառումների շարքով, որի նախաձեռնողն է Հայկական ակնաբուժության նախագիծը` առողջապահության նախարարության, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության, ինչպես նաև այլ գործընկերների աջակցությամբ: Հայկական ակնաբուժության նախագծի միջոցառումների թեման մանկական կուրության կանխարգելումն է` «Լույս մանուկների աչքերին» խորագրով: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |