Բաշար Ասադ. Թուրքիան որևէ պատճառ չունի Սիրիային պատերազմ հայտարարելու համար

Բաշար Ասադ. Թուրքիան որևէ պատճառ չունի Սիրիային պատերազմ հայտարարելու համար

PanARMENIAN.Net - Սիրիան խնդիրներ չունի թուրք ժողովրդի հետ, դրանք երկրի կառավարության հետ են, հայտարարել է Սիրիայի նախգահ Բաշար Ասադը` թուրքական «Այդինլիկ» պարբերականին տված հարցազրույցում: «Մենք ոչ մի խնդիր չունենք թուրք ժողովրդի և զինվորականների հետ: Սիրիան թշնամանք չի ցուցաբերել Թուրքիայի նկատմամբ և միշտ էլ բարեկամաբար է վերաբերել: Մենք խնդիրներ ունենք թուրքական կառավարության հետ, որի դիրքորոշման պատճառով միջադեպեր են գրանցվում Թուրքիայի հետ սահմանում»,-Սիրիայի նախագահին մեջբերում է պարբերականը:

Մեկնաբանելով թուրքկան խորհրդարանի որոշումը` Սիրիայի նախագահը ընդգծել է, որ «Թուրքիան որևէ պատճառ չունի Սիրիային պատերազմ հայտարարելու համար», հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Նախագահն ընդգծել է, որ իր երկիրը պատասխանատու չէ պաշտոնական Անկարայի հետ երկխոսության բացակայության համար:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---