Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Ֆրանկոֆոնիայի արտգործնախարարների համաժողովին

Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Ֆրանկոֆոնիայի արտգործնախարարների համաժողովին

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 11-14-ը Կինշասայում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների համաժողովին և գագաթաժողովին մասնակցելու նպատակով ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

1970 թ-ին ստեղծվել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախատիպը` Մշակութային և տեխնիկական համագործակցության ասոցիացիան: Որպես ֆրանկոֆոնիայի օր է ընտրվել մարտի 20-ը:

Ֆրանկոֆոնիան, որպես շարժում, միավորում է 75 պետությունների, որոնցից 56-ը ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրներ են, 19-ը` դիտորդներ: Այդ կազմակերպության հովանու ներքո տոնվում են Ֆրանկոֆոնիայի օրերը, շաբաթները և ամիսները:

Հայաստանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը միացել է 2008 թ-ին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---