Ֆեդերերը կարող է առաջին ռակետի դիրքում իր ներկայությունը հասցնել 300 շաբաթվա

Ֆեդերերը կարող է առաջին ռակետի դիրքում իր ներկայությունը հասցնել 300 շաբաթվա

PanARMENIAN.Net - Ռոջեր ֆեդերերն այսօր կարող է երկարացնել իր ընդհանուր ներկայությունը աշխարհի առաջին ռակետի դիրքում մինչև 300 շաբաթ, հայտնում է ATP պաշտոնական կայքը: Այդ ցուցանիշին նա կհասնի Ստանիսլավ Վավրինկայի հանդեպ հաղթանակի դեպքում Շանհայում «Մասթերս» մրցաշարի երրորդ շրջանի խաղում:

«Ես շատ ուրախ եմ,-ասել է Ֆեդերերը: -Դա մեծ թիվ է, թեև ինձ համար մեծ տարբերություն չկա 299-ի և 300 միջև: Ամեն դեպքում խաղը կարևոր կլինի ինձ համար: Դա եզրափակիչ չէ, ուստի ես շատ չեն նյարդայնանա: Ուղղակի ընկերոջ դեմ խաղն առանձնահատուկ կլինի և մի փոքր ավելի ծանր»:

Վարկանիշի վերին հորիզոնականում մնալու շաբաթների քանակով Ֆեդերերը բացարձակ ռեկորդակիր է: Երկրորդ ցուցանիշը հայտնի ամերիկացի Փիթ Սամփրասինն է՝ 286 շաբաթ, երրորդը Իվան Լենդլի՝ 270:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---