Ֆրանսիացիները պատրաստ են աջակցել ՏՄՊՊՀ-ին տնտեսական ոլորտում տարբեր ծրագրերի իրականացման գործում

Ֆրանսիացիները պատրաստ են աջակցել ՏՄՊՊՀ-ին տնտեսական ոլորտում տարբեր ծրագրերի իրականացման գործում

PanARMENIAN.Net - Հայաստանում Ֆրանսիական դեսպանատան առաջարկով, այսօր ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովի նախագահ Ա. Շաբոյանը ընդունել է դեսպանատան բարձրաստիճան պաշտոնյաների պատվիրակությանը:

Պատվիրակությունը ղեկավարում էր Հարավային Կովկասի և Թուրքմենստանի տնտեսական ծառայության ղեկավար Դանիել Պատատը:

Քաջատեղյակ լինելով Հանձնաժողովի գործունեությանը, ֆրանսիացիները ի սկզբանե ողջունեցին ՏՄՊՊՀ գործելաոճը և նշեցին, որ ակնհայտ է մրցակցային խնդիրների լուծման ուղղությամբ տարվող աշխատանքների արդյունավետությունը: Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաև Մրցունակության համաշխարհային զեկույցի հրապարակած տարեկան ցուցանիշներին, ըստ որի Հայաստանը մրցունակության առումով ակնհայտ առաջընթաց է արձանագրել: Համաձայն զեկույցի, գերիշխող դիրքերի ազդեցությունը մրցակցության վրա ցուցանիշով Հայաստանը բարելավել է իր դիրքերը 43 կետով:

Հակամենաշնորհային քաղաքականության ուժեղության եւ հակամենաշնորհային մարմնի գործունեության արդյունավետության ցուցանիշով Հայաստանն առաջ է գնացել 23 կետով, իսկ ներքին շուկայում մրցակցության ինտենսիվության ցուցանիշով մեր երկիրը առաջընթաց է արձանագրել 9 կետով: Ընդ որում տարածաշրջանի մյուս երկրները, նշված ցուցանիշների առումով հիմնականում հետընթաց են արձանագրել: Պատվիարկության անդամներին հետաքրքրում էր նաև հատկապես պետական գնումների ոլորտում Հանձնաժողովի կատարած հրապարակային ուսումնասիրությունները:

Հանդիպման ընթացքում պատվիրակության անդամները հետաքրքրվեցին Հանձնաժողովի առաջիկա ծրագրերով և նշեցին, որ պատրաստ են աջակցել՝ տնտեսական ոլորտում տարբեր ծրագրերի իրականացման հարցում:

Ֆրանսիացի պաշտոնյաները ընգծեցին, որ օրերս Հայաստանում ֆրանսիական ընկերությունների ղեկավարների հետ հանդիպման ընթացքում վերջինները հավաստիացրել են, որ Հանձնաժողովի կողմից մրցակցային միջավայրի բարելավմանն ուղղված աշխատանքները ակնհայտ են և դրական են անդրադառնում իրենց գործունեության վրա:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---