Վիդեոպրեմիերա. Pink - “Try” (վիդեո)

Վիդեոպրեմիերա. Pink - “Try”

PanARMENIAN.Net - Ամերիկացի երգչուհի Pink-ը թողարկել է իր «բոլոր ժամանակների ամենասիրելի տեսահոլովակը»: “Try” երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակում, որի ռեժիսորը Ֆլորիա Սիգիզմոնդին է, Pink-ը և նրա զուգընկերոջ դերակատարը կրքոտ և զգացմունքային հարաբերություններն արտահայտում են ժամանակակից պարային շարժումների միջոցով: Բավականին մեծ հմտություններ պահանջող պարը պատմում է վերելքներ և անկումներ ապրող փոխհարաբերությունների մասին: Տեսահոլովակի հերոսների պարային ներկայացումը բեմադրել է The Goldenboyz-ը, որն աշխատել է նաև Մադոննայի ու Բրիթնի Սփիրսի հետ:

“Try”-ը Pink-ի՝ սեպտեմբերի 14-ին թողարկված “The Truth About Love” վեցերորդ ստուդիական ալբոմի սինգլներից մեկն է:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---