Մայր Տաճար կբերվի Ս. Գրիգոր Նարեկացու մասունքը

Մայր Տաճար կբերվի Ս. Գրիգոր Նարեկացու մասունքը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 13-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշելու է Թարգմանչաց տոնը: Տոնի նախորդ օրը` հոկտեմբերի 12-ին, երեկոյան ժամերգության ընթացքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գանձատնից առաջին անգամ դուրս կբերվի Սբ. Գրիգոր Նարեկացու մասունքը:

Սուրբ Թարգմանչաց տոնը , նշվում է Սուրբ Խաչի տոնից չորրորդ կիրակիին հաջորդող շաբաթ օրը: Հայ Առաքելական եկեղեցին Սուրբ Թարգմանիչ վարդապետների անվան ներքո տոնում է վարդապետ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի, նրա ավագ ու կրտսեր աշակերտների՝ Եղիշեի, Մովսես Խորենացու, Դավիթ Անհաղթի և այլոց պայծառ հիշատակը։ Նրանց մեջ են մտնում նաև հետագա դարերում թարգմանչաց սերնդի գործն ու առաքելությունը շարունակած Սուրբ Գրիգոր Նարեկացին և ՍուրբՆերսես Շնորհալին:

Թարգմանիչների շնորհիվ Աստվածաշունչ մատյանը թարգմանվեց հայերեն։ Սուրբ Գրքի թարգմանությանը հաջորդեցին Եկեղեցու Սուրբ Հայրերի բազմաբնույթ երկերի հայերեն թարգմանությունները, որոնցից շատերն այսօր իրենց բնօրինակների կորստյան պատճառով բնագրի արժեք են ստացել:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---