«Էրեբունի–Երևան» տոնակատարության օրը մայրաքաղաքում տրանսպորտային երթևեկությունը մասամբ կսահմանափակվի![]() 11 հոկտեմբերի 2012 - 14:23 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետաարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը և ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակի ծառայության գծով պետի տեղակալ Աշոտ Կիրակոսյանը ներկայացրել են այն փողոցների ցանկը, որոնք «Էրեբունի-Երևան-2794» տոնակատարության միջոցառում¬ները պատշաճ կազմակերպելու, ինչպես նաև բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով տոնակատարության օրը մասամբ կամ ամբողջությամբ փակ կլինեն տրանսպորտային երթևեկության համար։ Ըստ այդմ 2012թ. հոկտեմբերի 14-ին առավոտյան ժամը 8։30-ից ավտոտրանսպորտի համար փակ կլինեն հետևյալ փողոցները. Մաշտոցի և Բաղրամյան պողոտաները, «Հաղթանակ կամուրջ»-ը` Իսակովի և Աթենքի փողոցների խաչմերուկից, Գր.Լուսավորիչ, Զաքյան, Վազգեն Սարգսյան, Իտալական, Բեյրութի, Արգիշտիի, Պարոնյան, Պռոշյան, Լեոյի, Սարյան, Ամիրյան, Մելիք Ադամյան, Պուշկինի, Թումայնան, Օրբելի փողոցները: Խորենացի փողոցը` Մաշտոցի պողոտայից մինչև Ագաթանգեղոս փողոց ընկած հատվածը: Տիգրան Մեծի պողոտան`Հանրապետության հրապարակից մինչև Խանջյան փողոց ընկած հատվածը: Սայաթ Նովա փողոցը`Մաշտոցի պողոտայից մինչև Խանջյան փողոց ընկած հատվածը: Մոսկովյան փողոցը`Սարյան փողոցից մինչև Տերյան փողոց ընկած հատվածը: Իսահակյան փողոցը`Բաղրամյան պողոտայից մինչև Տերյան փողոց ընկած հատվածը: Նալբանդյան փողոցը`Հանրապետության հրապարակից մինչև Մոսկովյան փողոց ընկած հատվածը: Կորյունի փողոցը`Մաշտոցի պողոտայից մինչև Տերյան փողոց ընկած հատվածը: Ժամը 14:30-ից կբացվեն «Հաղթանակ կամուրջ»-ը, Արգիշտի, Գր. Լուսավորիչ, Պարոնյան, Պռոշյան, Օրբելի փողոցները, Բաղրամյան պողոտան`Բարեկամության հրապարակից մինչև Պռոշյան փողոցների միջև ընկած հատվածը: Ժամը 22:30-ից երթևեկության համար փակ կմնան միայն Մաշտոցի պողոտայից, Գր.Լուսավորչի, Ագաթանգեղոսի, Խանջյան և Սայաթ-Նովա փողոցներից դեպի Հանրապետության հրապարակ տանող բոլոր փողոցները։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |