Մկրտիչ Մինասյանը պատրաստ է ներողություն խնդրել Օսկանյանից![]() 11 հոկտեմբերի 2012 - 14:36 AMT PanARMENIAN.Net - Եթե դատարանը պարզի, որ Վարդան Օսկանյանը չի շփոթել իր գրպանների տեղերը, եթե ապացուցվի նրա անմեղությունը, ապա ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Մկրտիչ Մինասյանը ներողություն կխնդրի նրանից: «Ես հարգում եմ անմեղության կանխավարկածը, և չի կարելի բարեգործությունը շփոթել նվիրատվության հետ»,-այսօր լրագրողներին ասաց նա: Բանախոսին զայրացրել է նաև ԱՄՆ դեսպանի հայտարարությունը: «Պետք չէ առաջնորդվել երկակի չափանիշներով, առավել ևս, երբ հարցն իրավական դաշտում է և քաղաքական գնահատական տալու կարիք չկա»,-ասաց Մ.Մինասյանը և հավելեց, որ ԲՀԿ-ն մինչև Օսկանյանի հայտնվելը մասամբ ռուսամետ քաղաքականություն էր վարում: Սակայն վերջինիս ԲՀԿ-ական դառնալուց հետո այնտեղ նկատվում են նաև արևմտամետ քաղաքականության տարրեր: Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը Վարդան Օսկանյանի գործի վերաբերյալ մասնավորապես ասել է. «Այս զարգացումն, իմ կարծիքով, վատ է Հայաստանի արդարադատության ու ժողովրդավարության տեսանկյունից: Ինչպես նախկինում արդեն ասել եմ, այս գործը, կարծես, ներկայանում է որպես Հայաստանի օրենսդրության ընտրովի կիրառում: Ավելին, անհանգստացնող է, որ այս դեպքերը տեղի են ունենում ընտրություններին նախընթաց»: «Մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին կատարել իրենց հանձնառությունները` համակարգված, արդարացի ու թափանցիկ կերպով օրենքի գերակայությունը ապահովելու հարցում» - նշել է դեսպանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |