ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում Արգենտինայի դեսպանին![]() 11 հոկտեմբերի 2012 - 14:55 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 11-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Դիեգո Էռնեստո Ալվարես Ռիվերային: Շնորհավորելով Դիեգո Էռնեստո Ալվարես Ռիվերային Հայաստանում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` Հովիկ Աբրահամյանը հաջողություններ մաղթեց նրան պատասխանատու գործում և պատրաստակամություն հայտենց որպես ԱԺ նախագահ աջակցել հայ-արգենտինական համագործակցության զարգացմանն ուղղված ցանկացած նախաձեռնությանը: ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանը հետաքրքրված է Լատինական Ամերիկայի երկրների, մասնավորապես` Արգենտինայի հետ բարեկամական հարաբերությունների զարգացմամբ և խորացմամբ: Նա կարևորեց փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում հարաբերությունների դինամիկ զարգացումը, միջխորհրդարանական համագործակցության ակտիվացումը, երկկողմ բարձրաստիճան այցելությունները, տարբեր մակարդակներով շփումների շարունակականությունը: Հովիկ Աբրահամյանը գոհունակությամբ փաստեց, որ երկու երկրների խորհրդարաններում ձևավորվել են բարեկամության խմբեր, որոնք, արդյունավետ աշխատանքի շնորհիվ, կարող են խթանել երկկողմ հարաբերությունները: Կարևորվեց միջազգային կազմակերպություններում երկու երկրների հետագա արդյունավետ համագործակցությունը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Արգենտինայի դեսպանը նույնպես կարևորեց երկկողմ հարաբերությունների զարգացումը քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային և այլ ոլորտներում` նշելով, որ առկա է չօգտագործված մեծ ներուժ: Հայ-արգենտինյան փոխգործակցության խորացման առումով` դեսպանը կարևորեց միջխորհրդարանական կապերի զարգացման և ակտիվացման անհրաժեշտությունը: Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |