Վերաիմաստավորե՞ լ կյանքը, թե սպասել աշխարհի վերջին: Լույս է տեսել «12.12.12» գիրքը![]() 11 հոկտեմբերի 2012 - 15:06 AMT PanARMENIAN.Net - Օրերս Երևանում լույս է տեսել ռեժիսոր Սուրեն Թադևոսյանի` աշխարհի վերջի մասին պատմող «12.12.12» գիրքը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ հեղինակը պատմեց, որ չէր նախատեսում գիրք գրել, սակայն նա աշխատում էր մի ֆիլմի վրա, որտեղ գլխավոր դերը պետք է մարմնավորեր հոլիվուդյան հանրահայտ դերասան Մորգան Ֆրիմենը: Տարբեր պատճառներով ֆիլմը չնկարահանվեց, և Թադևոսյանի մտերիմ ընկեր Մարկ Սաղաթելյանն առաջարկեց այն գրքի վերածել: Գիրքը երկլեզու է` հայերեն և ռուսերեն: Գրքի իսպաներեն տարբերակի շնորհանդեսը տեղի կունենա այս տարի դեկտեմբերի 12-ին (12.12.12թ.): Գիրքը պատմում է աշխարհի վերջի մասին: Թադևոսյանը նշեց, որ այն կապ չունի մայաների օրացույցի հետ, հիշեցնելով, որ այնտեղ աշխարհի վերջը տեղի է ունենալու դեկտեմբերի 21-ին: Գրքում աշխարհի վերջն արդեն տեղի է ունեցել, սակայն մարդիկ դա դեռ չեն գիտակցել: «12» թվի հանդեպ Թադևոսյանն անտարբեր չեղավ, որովհետև այն, ըստ նրա, սովորական նիշ չէ: Տարին ունի 12 ամիս, ուղեղը` 12 համակարգ, ունի 12 կող, 12 առաքյալ և այլն: Գրքում չկան կոնկրետ ազգություններ, և հայտնի չէ իրադարձությունների երկիրը: Հեղինակն իր գրքում նշում է, որ պետք չէ սպասել աշխարհի վերջին, այլ պետք է փորձել վերաիմաստավորել կյանքը: Գրքի վերջում լինելու է ծրար, որը Թադևոսյանը խնդրում է բացել միայն գիրքն ընթերցելուց հետո: Գրքի շնորհանդեսը տեղի կունենա վաղը ժամը 18.00-ին` «Բյուրոկրատ» գրախանութում: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |