Մկրտիչ Մինասյան. Հայաստանում դժվար թե ընդդիմության միասնական թեկնածու լինի![]() 11 հոկտեմբերի 2012 - 15:08 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ներքաղաքական անցուդարձին այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Մկրտիչ Մինասյանը: Նրա կարծիքով՝ ընտրություններին ընդառաջ երկրի քաղաքական դաշտում որոշակի ակտիվություն է նկատվում. ընդդիմությունը փորձում է միասնական թեկնածու գտնել, իսկ իշխանությունը փորձում է մտածել ժողովրդի մասին: «Հայաստանում կարծես թե որևէ լուրջ արմատական ընդդիմություն չի լինի: Եթե ԲՀԿ-ն չմիանա իշխանությանը, մենք ավելի հավաք կլինենք, ավելի աշխատունակ: Մեր թեկնածուի ընտրությունը աներկբա է լինելու»,- ասաց Մ. Մինասյանը: Նա նշեց, որ չգիտի ԲՀԿ-ն ընդդիմություն է, թե ոչ, քանի որ այն դեռ չի հայտարարել այդ մասին: Ինչ վերաբերվում է այլընտրանք լինելուն, Մինասյանն ասաց, որ դա քաղաքագիտության մեջ կարծես թե նոր տեսակ է: Բանախոսի կարծիքով՝ դժվար թե միասնական թեկնածու լինի, սակայն վստահ է, որ քաղաքականության մեջ երբեք չի կարելի ասել երբեք: Եվ պետք չէ մոռանալ, որ կյանքը 2013 թվականի ընտրություններով չի վերջանում: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |