Առաջին կիսամյակում Հայաստանի ապահովագրական ընկերությունները ստացել են 500 մլն դրամ շահույթ![]() 11 հոկտեմբերի 2012 - 15:53 AMT PanARMENIAN.Net - Առաջին կիսամյակի տվյալներով Հայաստանի ապահովագրական ընկերությունները ստացել են ավելի քան 500 մլն դրամ մաքուր շահույթ 2011-ի առաջին կիսամյակի 1,8 մլրդ դրամ ցուցանիշի համեմատ: Ինչպես հաղորդել է PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Ապահովագրական շուկայի մասնակիցների ասոցիացիայի գործադիր տնօրեն Անդրանիկ Օհանջանյանը, ապահովագրական ընկերությունների ակտիվները կազմել են շուրջ 40 մլրդ դրամ, սեփական կապիտալը` ավելի քան 20 մլրդ դրամ: Դրա հետ կապված նա հավելել է, որ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում ապահովագրավճարների ծավալը կազմել է շուրջ 24 մլրդ դրամ: «Կիսամյակի տվյալներով լավ աճ է արձանագրվել ապահովագրության բոլոր տեսակներում, միաժամանակ, արձանագրվել է պարտադիր ապահովագրման մի փոքր նվազում»,- ասել է նա, նշելով, որ առաջին կիսամյակի արդյունքներով ԱՊՊԱ-ին բաժին է ընկել բոլոր սոցիալական վճարումների 40 տոկոսը: 2012-ի հունիսի 30-ի դրությամբ Հայաստանում գործել են 7 ապահովագրական ընկերություններ: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |