«Մեր հանճարները մեր կողքին են» նախագծի արձանները հետագայում կտեղափոխվեն տուն-թանգարաններ

«Մեր հանճարները մեր կողքին են» նախագծի արձանները հետագայում կտեղափոխվեն տուն-թանգարաններ

PanARMENIAN.Net - «Մեր հանճարները մեր կողքին են» նախագծի արձանները հետագայում կտեղափոխվեն համապատասխան տուն-թանգարաններ: Այդ մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում ասաց Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը:

Անդրադառնալով երեկ վնասված Մհեր Մկրտչյանի արձանին` Արթուր Գևորգյանը նշեց, որ արձանն արդեն վերականգնվել է: Դրա հետ մեկտեղ նա կարծիք հայտնեց, որ արձանի ծնկի ճաքելու պատճառը ոչ թե եղանակն էր, այլ, հավանաբար, փոքր տեղաշարժը: «Օտար միջամտություն չի եղել, տեսախցիկները նման բան չեն ֆիքսվել»,- տեղեկացրեց նա:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---