Բոլոր ցանկացողները կկարողանան օնլայն հետևել Էրեբունի-Երևանի տոնակատարություններին

Բոլոր ցանկացողները կկարողանան օնլայն հետևել Էրեբունի-Երևանի տոնակատարություններին

PanARMENIAN.Net - Էրեբունի-Երևանի տոնակատարություններին հնարավոր կլինի օնլայն հետևել myyerevan.am կայքի միջոցով: Ինչպես այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում ասաց Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Սարգիս Մանուկյանը, կայքում այսօրվանից արդեն օնլայն ռեժիմով կարելի է հետևել միջոցառումների անցկացման գլխավոր հարթակներին: «Մտադրություն կա նաև տեղակայված տեսախցիկներով մայրաքաղաքի անցուդարձին հետևելու հնարավորությունը չսահմանափակել Էրեբունի-Երևանի տոնակատարություններով: Ամենայն հավանականությամբ, օնլայն ռեժիմով հետևելը հնարավոր կլինի նաև դրանից հետո, և այս հնարավորությունն ընձեռվում է ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանում բնակվող մարդկանց: Այս իմաստով մենք տուրիզմի զարգացմանն ուղղված քայլ ենք ձեռնարկել, որը շարունակական բնույթ է կրելու»,- նշեց նա:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---