Հայտնի սրբապատկերագիր Եվգենի Մամիկոնյանը Երևանում վարպետության դասեր է տվել![]() 11 հոկտեմբերի 2012 - 18:46 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 10-ին Հայաստանում Ռուսհամագործակցության ներկայացուցչության Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնում կայացել են հայտնի սրբատակերագիր Եվգենի Մամիկոնյանի վարպետության դասերը: Վարպետը հանրահայտ Աստվածամոր սրբապակերի հեղինակն է, որը պահվում է մոսկովյան Ամենափրկչի տաճարում: Վարպետության դասերին մասնակցել են «Անկործան պատ» մենաստանի երեց, հայր Վլադիմիրը, Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողները, սրբապատկերագրության սիրահարները: Վարպետության դասերի ավարտից հետո Մամիկոնյանն ու մասնակիցները շնորհակալություն են հայտնել Ռուսհամագործակցության ներկայացուցչությանը յուրատիպ և օգտակար հանդիպման համար: Վարպետության դասերը կազմակերպել է ԳՄՌԿ մշակութային ծրագրերի համակրգող Սուսաննա Հովհաննիսյանը, հաղորդում է Ռուսհամագործակցության մամուլի ծառայությունը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |