Դամասկոսն ու Մոսկվան պնդում են, որ Թուրքիայում վայրէջքի պարտադրված ինքնաթիռը քաղաքացիական բեռ էր փոխադրում![]() 11 հոկտեմբերի 2012 - 17:30 AMT PanARMENIAN.Net - Մոսկվա-Դամասկոս չվերթով ընթացող սիրիական օդանավում «արգելված» բեռներ չեն եղել: Ինչպես այսօր հայտարարել է Դամասկոսւմ կայացած մամլո ասուլիսում Սիրիական ազգային ավիաընկերության ղեկավար Հեյդա Աբդուլատիֆը, ինքնաթիռը էլեկտրոնային սարքավորումով քաղաքացիական բեր էր փոխադրում: Ավելի վաղ Սիրիայի տրանսպորտի նախարար Մահմուդ Սաիդը գնահատել էր թուրքական իշխանությունների վարքագիծը որպես «օդահենության» ակտ: Նա նշել էր, որ Թուրքիայի ՌՕՈւ կողմից վայրէջքի պարտադրումը քաղաքացիական օդանավին «օդագնացության միջազգային նորմերի աղաղակող խախտում է»: ՌԴ «Վնուկովո» օդանավակայանում հայտնել են, որ ավիափոխադրումների համար արգելված բեռներ «Սիրիական ավիաուղիների» օդանավում չեն եղել: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |