Երևանում առաջին անգամ կազմակերպվել է «Երևանն է կանչում» միջազգային մրցույթը11 հոկտեմբերի 2012 - 17:06 AMT PanARMENIAN.Net - ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Երևանի քաղաքապետարանը և «Էմի Բի» պրոդյուսերական կենտրոնը` հոկտեմբերի 10-13-ը, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կազմակերպում են «Երևանն է կանչում» երիտասարդ կատարողների երևանյան առաջին միջազգային մրցույթը` նվիրված Երևանի 2794-ամյակին: Ինչպես հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքը, մրցույթին մասնակցում են 17 երկրի` Ուկրաինայի, Բելառուսի, Մալթայի, Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի, Ղազախստանի, Իսրայելի, Լեհաստանի, Իսպանիայի, Ռումինիայի, Վրաստանի, Ռուսաստանի, Մոլդովայի, Բուլղարիայի, Անգլիայի, Հայաստանի երիտասարդ երգիչներն` իրենց երգացանկի և համաշխարհային հիթերի կատարումներով: Մրցույթի մասնակիցների մեծ մասը Եվրատեսիլի, տարբեր մրցույթների, «X factor» հեռուստանախագծի մասնակիցներ և հաղթողներ են: «Երևանն է կանչում» երիտասարդ կատարողների երևանյան առաջին միջազգային մրցույթի երրորդ օրը բոլոր մասնակիցները հանդես կգան նախապես ընտրված հայկական երգերի կատարումներով: Մրցանակային ֆոնդը կազմում է 20.000 ԱՄՆ դոլար, որը նախատաեսված է բաժանել Գրան Պրի, I-ին, II-րդ, III-րդ մրցանակակիրների միջև: Երևանի քաղաքապետարանի կողմից հայկական երգի լավագույն կատարման համար սահմանված է նաև հատուկ մրցանակ: Մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկված են` Դանիել դ'Անաստասի (Մալթա), Ելենա Շվիլպե (Լատվիա), Էլիուս Ռոմանովաս (Լիտվա), Կարլիգաշ Աբդիկարիմովա (Ղազախստան), Նիկոլայ Տեկելիև (Բուլղարիա), Նունու Գաբունիա (Վրաստան), Օլեքսանդր Զլոտնիկ (Ուկրաինա), Սեմյոն Գազարխ (Իսրայել), Շուշան Պետրոսյան (Հայաստան), Ստանիսլավ Զիելինսկի (Լեհաստան), Վեներա Գասպարյան (Մոլդովա): Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան. ՔՊ բարձրաստիճան անդամներ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ «Ճիշտ ենք անում, եթե խառվում ենք քաղաքականությանը՝ դուք չեք կարողանում, դրա համար մենք ենք խառնվում»,–ասել է նա Միրզոյանը հուսով է՝ Ալմաթիի բանակցություններում գրավոր կարձանագրվեն Երևանի և Բաքվի պարտավորությունները Նրա խոսքով ՝ երկկողմ հանձնաժողովները շարունակում են քննարկել սահմանների դելիմիտացիայի մանրամասները ՀՀ-ն ու Հունգարիան տնտեսական գործակցության մասին համաձայնագիր են կնքել Միրզոյանը Բուդապեշտում է պաշտոնական այցով ԱՄՆ դեսպանը Շուշի է այցելել Մինչ օրս նման այց տեղի չէր ունեցել |