Բուքմեյքերները Հայաստան- Իտալիա խաղում հավատում են իտալացիների հաղթանակին![]() 11 հոկտեմբերի 2012 - 17:09 AMT PanARMENIAN.Net - Հայաստան- Իտալիա հանդիպմանը մնաց ընդամենը մեկ օր: Ֆուտբոլի սիրահարները, ովքեր երկրպագում են Հայաստանի ընտրանուն կամ էլ ուրախացել են նրա համար, որ վերջապես կտեսնեն իտալացի աշխարհահռչակ ֆուտբոլիստներին, անհամբերությամբ սպասում են հոկտեմբերի 12-ին ժամը 21:00, երբ կմեկնարկի այս հանդիպումը: Հանդիպումն իրոք կարևոր է ոչ միայն նրա համար, որ այս երկու ընտրանիներն առաջին անգամն են հանդիպելու միմյանց կամ Հայաստանի հաղթանակը կլինի սենսացիա: Այս խաղում ձեռք բերված ցանկացած միավոր մեր ընտրանուն հնարավորություն կտա աշխարհի առաջնության ընտրական B խմբում բարելավել իր դիրքերն ու շարունակել պայքարել եզրափակիչ փուլի ուղեգրի համար: Հայաստանի հավաքականի հիմնական կազմի մի շարք ֆուտբոլիստներ բաց են թողնելու այս հանդիպումը, սակայն, ինչպես նշեց թիմի մարզիչ Վարդան Մինասյանը, մյուս տղաները գտնվում են լավ վիճակում ու պատրաստ են խաղին: Այդուամենայնիվ, բուքմեյքերներն այս խաղում բացահայտ ֆավորիտ համարում են Եվրոպայի այս տարվա փոխչեմպիոններին: Նրանց հաղթանակի գործակիցը սահմանվել է 1.36, իսկ ահա Հայաստանի հաղթանակը գնահատվում է 9,20 գործակցով: Ոչ ոքիի գործակիցն էլ` 4.60 է: ԱԱ ընտրական փուլում իտալացիներն ընդամենը մեկ միավոր են ավել վաստակել հայերից, այնպես որ, հաղթանակի դեպքում հայկական թիմը կարող է շրջանցել «Սկուադրա աձուրային»: Այս պահին, Իտալիան չորս միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ Հայաստանը երեք միավորով երրորդ տեղում է: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |