«Ազատ դեմոկրատների» համար ԲՀԿ-ի հետ միասնական թեկնածու ունենալը աբսուրդի ժանրից է11 հոկտեմբերի 2012 - 17:13 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում կայանալիք նախագահական ընտրություններին դեռ 4 ամիս և 6 օր ժամանակ կա, իսկ քաղաքական դաշտում այդ հարցի շուրջ ծավալված խոսակցություններն արդեն բավականին շատ են: Ընդդիմության միասնական թեկնածու ունենալու գաղափարը շատերը լավատեսություն են համարում, իսկ ոմանք ուղղակի անհեթեթություն: «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը դա իր համար անընդունելի է համարում. «Մենք բացառում ենք «Բարգավաճի» հետ միասնական թեկնածու ունենալը, և կարծում ենք, որ դա աբսուրդի ժանրից է: Հարցը միայն որպես ընդդիմություն հանդես գալը չէ»,- PanARMENIAN.Net ի թղթակցին ասաց կուսակցության մամլո խոսնակ Անժելա Խաչատրյանը և հավելեց, որ իրենք ունեն իրենց տարբերակները նախագահական ընտրությունների համար, որոնք կքննարկվեն և կներկայացվեն բոլորին: «Ժառանգություն» կուսակցությունում դեռևս այս հարցի շուրջ որևէ քննարկում չի եղել: Սակայն, ինչպես ասում է կուսակցության մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը, ոչինչ չի կարելի բացառել: «Այսօր մեր երկրի խնդիրները շատ են, պետք է կարողանալ դիմակայել ցանկացած տեսակի մարտահրավերների: Իսկ մեր ցանկացած քայլ պետք է բխի երկրի շահից»,-ասաց Հովսեփ Խուրշուդյանը: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Հենաշարժողական խնդիրներով անձանց համար Երևանի 9 հասցեում հատուկ վերելակներ կտեղադրվեն Մայրաքաղաքում նախատեսվում է կառուցել մոտ 500 թեքահարթակ Ռյաբկով․ ՌԴ-ին արևմտյան զենքերով հարվածելու դեպքում հետևանքները կարող են ճակատագրական լինել Նա կոչ է արել ԱՄՆ–ին չթերագնահատել այն պատասխանի լրջությունը, որը կարող են ստանալ Առաջին անգամ հասանելի են ակնթարթային փոխանցումներ СБП-ի միջոցով ՌԴ 190 բանկից ՀՀ Փոխանցումները կատարվում են 0% միջնորդավճարով ԱԳՆ շենքի մոտից բերման ենթարկված 27 քաղաքացին ազատ է արձակվել Քննչական կոմիտեն նրանց կասկածում էր առևերույթ զանգվածային անկարգությունների մասնակցելու մեջ |