Տարանտինոյի նոր ֆիլմը «սպագետտի-վեստեռն» ժանրում է (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - «Ջանգո ազատվածը» Քվենթին Տարանտինոյի նոր գեղարվեստական ֆիլմն է, որը «սպագետտի-վեստեռն» ժանրում է նկարահանվել: Գլխավոր դերերում հանդես են գալիս Ջեյմի Ֆոքսը, Լեոնարդո դի Կապրիոն և Քրիստոֆ Վալցը: Ֆիլմը պատմում է Ջանգոյի (Ջեյմի Ֆոքս) մասին, որը ազատության մեջ հայտնված ստրուկ է և փնտրում է իր կնոջը` Բրումգիլդային (Քերի Վաշինգտոն): Վերջինս իր տիրոջ` Քելվին Քենդիի (Լեոնարդո դի Կապրիո) կալանքի տակ է: Ջանգոյին օգնում է նրա գերմանացի վարձու մարդասպան, դոկտոր Քինգ Շուլցը (Քրիստոֆ Վալց): Նա դեմ է ռասիզմին և ստրկությանը, ուստի ազատ է արձակում Ջանգոյին և սովորեցնում իր արհեստը: Ժամանակին The Daily Telegraph-ին տված հարցազրույցում Տարանտինոն պատմել էր, որ ուզում է ֆիլմ նկարահանել Ամերիկայի պատմության սարսափելի էջերի մասին` կապված ստրկության հետ, ընդ որում` «սպագետտի-վեստեռն» ժանրում: «Ես կփորձեմ գործ ունենալ մի բանի հետ, ինչի հետ Ամերիկան դեռևս գործ չի ունեցել, որովհետև ամաչել է դրանից, իսկ մյուսները դրա մասին չեն խոսում, քանի որ գտնում են, թե չունեն դրա իրավունքը»: Ֆիլմի համաշխարհային պրեմիերան ծրագրված է 2012թ. դեկտեմբերի 25-ին ԱՄՆ-ում: Պատահական չէ, որ կինոժապավենի կարգախոսն է «Այս Ծննդյան տոներին Ջանգոն կազատվի շղթաներից»: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |