Իրաքի վարչապետ. Իրաքը թույլ չի տա, որ մեր տարածքով որևէ մեկը զենք մատակարարի Սիրիային

Իրաքի վարչապետ. Իրաքը թույլ չի տա, որ մեր տարածքով որևէ մեկը զենք մատակարարի Սիրիային

PanARMENIAN.Net - Իրաքի օդային տարածքը չի կարող օգտագործվել Սիրիայի զենք մատակարարելու համար, հինգշաբթի օրը հայտարարել է Պրահայում այցով գտնվող Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքին:

«Որևէ արտասահմանյան օդանավ չի լքի Իրաքի օդային տարածքը, որպեսզի Սիրիա զենք տեղափոխի: Դա բացարձակապես արգելված է»,-ասել է ալ-Մալիքին: Նա հաղորդել է, որ երկրի իշխանություններն արդեն զննել են մի քանի կասկածելի օդանավեր, իսկ «մի պետության» արգելել են թռչելիրենց երկրի տարածքով:

Սեպտեմբերի սկզբին ԱՄՆ-ն խնդրել էր իրաքյան իշխանություններին ստուգել իրանական օդանավերը, որոնցով, Թեհրանի պնդմամբ, հումանիտար օգնություն է մատակարարվում Սիրիային:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---