Նավթի համաշխարհային գները բարձրացել են ԱՄՆ-ից վիճակագրության ֆոնին

Նավթի համաշխարհային գները բարձրացել են ԱՄՆ-ից վիճակագրության ֆոնին

PanARMENIAN.Net - Նավթի համաշխարհային գները հոկտեմբերի 11-ին` հինգշաբթի օրը, սակարկությունների տվյալներով բարձրացել են ԱՄՆ աշխատաշուկայի վիճակագրության դրական կանխատեսումների և Մերձավոր Արևելքում անկայունության ֆոնին, վկայում են սակարկությունների տվյալները:

Նյու Յորքի ապրանքային բորսայում WTI թեթև նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 0.82 դոլարով` մինչև մեկ բարելի համար 92.07 դոլար: Brent տեսակի հյուսիսծովյան նավթային խառնուրդի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում աճել է 1.38 դոլարով կամ մեկ բարելի համար 115.71 դոլարով:

ԱՄՆ-ում մեկ շաբաթում գործազրկության նպաստների սկզբնական հայտերի թիվը հասել է նվազագույն մակարդակի 2008-ի փետրվարից ի վեր` կազմելով 339 հազար:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---