ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԼԻՏՎԱՅԻ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ ԳԵԴԻՄԻՆԱՍ ԿԻՐԿԻԼԱՍԻ ՀԵՏ

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է Լիտվայի ազգային պաշտպանության նախարար Գեդիմինաս Կիրկիլասի հետ, հաղորդում է պետության ղեկավարի մամլո ծառայությունը: Հանդիպման հիմնական թեման եղել է զինված ուժերում բարեփոխումների ուղղությամբ հայ-լիտվական համագործակցությունը: Կողմերը բարձր են գնահատել երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջեւ ձեւավորված գործակցության ներկա մակարդակը:Բացի այդ, անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանի` եվրաինտեգրման գործընթացին: Այդ համատեքստում նշվել է, որ Հայաստանի համար կարող է բավականին օգտակար լինել Լիտվայի` Եվրամիությանն անդամակցության անցած ուղու եւ որպես ԵՄ անդամ գործունեության փորձի համադրումը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---