Արա Աբրահամյան. Ռուսաստանի հայերի միությունը կանգնած է Սերժ Սարգսյանի կողքին12 հոկտեմբերի 2012 - 12:00 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը Հայաստանում է՝ մասնակցելու համաշխարհային հայկական կոնգրեսի 2-րդ համագումարին, որը տեղի է ունենալու հոկտեմբերի 15-ին: «Համագումարի ժամանակ մենք հաշվետվություն կներյացնենք, որում կլինի նախորդ տարիների մեր ամբողջ գործունեությունը, կխոսենք մեր անելիքների մասին, այն մասին,թե ինչ մեխանիզմներ ենք մտածել մեր աջակցությունը Ղարաբաղի հարցում, Ցեղասպանության ճանաչման գործում ավելի արդյունավետ կազմակերպելու և Հայաստանի տնտեսական աճին նպաստելու համար», -ասաց նա այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Անդրադառնալով Լիբիայում իր ֆինանսական կորուստներին՝ Արա Աբրահամյանն ասաց. «Լիբիայում ես երկար տարիներ էի աշխատում, 1 մլրդ-ից ավելի ներդրումներ էի արել, լավ հարաբերություններ ունեի Քադաֆիի հետ. նա պետություն կորցրեց, ես բիզնես: Լիբիայում իմ ներդրումները սառեցվել են, խոշոր ֆինանսներ եմ կորցրել, բայց հույս ունեմ վերականգնել»: Լրատվամիջոցներում տարածված այն տեղեկություններին, թե Արա Աբրահամյանը սնանկ է, նա պատասխանեց. «Ես «բանկրոտ» չեմ, չկա մի մարդ, որին ես 1 դրամ անգամ պարտք լինեմ, այդ հրապարակումներից հետո բոլոր բանկերը, պահաջեցին իրենց գումարները, բայց ես բոլոր պարտքերս վճարեցի»: Ռուսաստանի հայերի միության նախագահը ասաց նաև , որ միությունը և անձամբ ինքը կանգնած են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողքին: Ուշագրավ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Ամենաընթերցվողը բաժնում | Փաստաբանները գործադուլ են անում՝ բողոքելով հարկերի բարձրացման դեմ Ըստ նրանց, փոփոխությունների ընդունման դեպքում ծառայությունների մոտ 38%-ով թանկացում կլինի ԱԺ–ում 1 րոպե լռությամբ հարգել են Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հիշատակը Երևանի Կապույտ մզկիթի նիստերի դահլիճում տեղի կունենա հոգեհանգստյան արարողություն Կիրանցում չափագրական աշխատանքներ են տարվում Կիրանցում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ճանապրհային դեպարտամենտի պետը «Երևանի բալետային փառատոն»՝ Թումանյանի անվան զբոսայգում Բացօթյա փառատոնի ներկայացումների սկիզբը 20:00–ին է |