Սլովակիայում Թուրքիայի դեսպան Գյուլհան Ուլուտեկը փաստացիորեն ընդունել է Հայոց ցեղասպանությունը![]() 12 հոկտեմբերի 2012 - 13:11 AMT PanARMENIAN.Net - Սլովակիայում Թուրքիայի դեսպան Գյուլհան Ուլուտեկը փաստացիորեն ընդունել է Հայոց ցեղասպանությունը: Բանն այն է, որ Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանը այս տարվա հուլիսին Հայոց ցեղասպանության փաստը կասկածի տակ դնելու համար դատի է տվել Սլովակիայում Թուրքիայի դեսպան Գյուլհան Ուլուտեկին: Վերջինս բերման էր ենթարկվել Սլովակիայի ոստիկանության կողմից և հայտարարել, որ ցեղասպանության դեմ բան չի ասել և չի էլ կարող ասել, ստացվում է, որ նա փաստացիրոն ընդունում է Հայոց ցեղասպանության փաստը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Աշոտ Գրիգորյանը` նշելով, որ դատի տալու համար հիմք է ծառայել Սլովակիայում 2009-ից գործող ցեղասպանությունը ժխտելու համար պատիժ նախատեսող օրենքը, որով նախատեսվում է ցեղասպանությունը գիտակացաբար ժխտողներին 5, իսկ անգիտակցաբար ժխտողներին 3 տարվա ազատազրկում: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |