Google-ը ճանաչվել է աշխարհի ամենապահանջված գործատուն

Google-ը ճանաչվել է աշխարհի ամենապահանջված գործատուն

PanARMENIAN.Net - Պրոֆեսիոնալ շփման LinkedIn սոցիալական ցանցը կազմել է աշխարհի ամենապահանջված գործատուների սեփական վարկանիշը՝ Most InDemand Employers: Վերլուծելով, թե որ ընկերությունների էջերն են ամենից շատ հաճախում ցանցի մասնակիցները՝ այժմ LinkedIn-ում գրանցված է մոտ 175 մլն մարդ, ում թափուր տեղերի ցուցակներն ուսումնասիրում են և ում աշխատակիցների հետ շփվում են, փորձագետները կարողացել են որոշել, թե հատկապես ով է հետաքրքրում բարձր պրոֆեսիոնալներին որպես պոտենցիալ գործատու:

Ինչպես պարզվեց, LinkedIn-ի հաճախորդները ամենահեռանկարայիններն են համարում ՏՏ ոլորտի ընկերությունները: Նրանց կազմած ցուցակը գլխավորել է Google-ը: Բացի այդ, առաջին հնգյակում են նաև Apple-ը, Microsoft-ն ու Facebook-ը:

 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---