ԱՊՇԵՐՈՆԻ ԴԱՏԱՐԱՆԸ ԲԱՎԱՐԱՐԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՅՑԸ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

PanARMENIAN.Net - Ապշերոնի դատարանում Չինգիզ Բաշիրովի նախագահությամբ ավարտվել է «Լաչինից ստիպողաբար վերաբնակեցված Աբուլֆատ Նասիրովի հայցով դատավարությունը ընդդեմ Հայաստանի նախագահի եւ կառավարության, ինչպես նաեւ ՀՀ Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության», հաղորդում է «Թուրան» գործակալությունը: Հայցը ներկայացվել է «Աբուլֆատ Նասիրովին 325900 դոլարի ընդհանուր գումարի վնաս» հասցնելու կապակցությամբ: Այդ գումարի մեջ է մտնում Լաչինում նրա երկհարկանի տան եւ ողջ գույքի արժեքը, որը նա կորցրել է այդ շրջանի գրավման արդյունքում: Դատարանը բավարարել է ստիպողաբար վերաբնակեցվածի հայցը եւ որոշել է, որ հայցի գումարը պետք է վճարվի: Հիշեցնենք, որ հայցը դատարան է ներկայացվել սույն թվականի հունվարի վերջին, դատավարությունը սկսվել էր մարտի սկզբին: Պատասխանող կողմը չորս անգամ տեղյակ է պահվել Fedex միջազգային փոստային ծառայության միջոցով, սակայն ոչ մի ներկայացուցիչ դատին չէին ուղարկել, հաղորդել է Ֆուադ Աղաեւը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---