Երեկ Գյումրի– Բավրա ավտոճանապարհին վթարի ենթարկված ՌԴ քաղաքացու վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ12 հոկտեմբերի 2012 - 15:23 AMT PanARMENIAN.Net - Երեկ Գյումրի– Բավրա ավտոճանապարհին վթարի ենթարկված մեքենայի վարորդ՝ ՌԴ քաղաքացի, 1988 թ. ծնված Ալեքսանդր Սադչիկովի առողջական վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնեց ՊՆ կենտրոնական կայազորային հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքի պետ Հայկ Անտոնյանը: «Տուժածը կոմայի մեջ է, գիտակցությունը կորցրել էր դեռ դեպքի վայրում, ունի գանգուղեղի, ողնաշարի վնասվածք, կրծքավանդակի սալջարդ», - ասաց նա: Տեղեկություն էր տարածվել, որ Սադչիկովը ծառայում էր ռուսական ռազմաբազայում: PanARMENAIN.Net-ի թղթակցի հետ զրույցում ռուսական ռազմաբազայի մամուլի խոսնակ Կիրիլ Կիսիլյովը հրաժարվեց մեկնաբանել տեղեկությունը: Հիշեցնենք, որ 11-ին, ժամը 22.04-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի– Բավրա ավտոճանապարհի 15-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարատրանսպորտային պատահար: Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Ֆոլքսվագեն Պասսատ» մակնիշի 32 ԼՍ 704 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել: Պատահարի հետևանքով վարորդ` ՌԴ քաղաքացի, 1988 թ. ծնված Ալեքսանդր Սադչիկովն արգելափակվել է ավտոմեքենայի մեջ: Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Ա. Սադչիկովին և տեղափոխել Գյումրիի «Գյուլբենկյան» բժշկական կենտրոն, այնուհետև` ՀՀ ՊՆ կենտրոնական կայազորային հոսպիտալ: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ և շնորհավորական ուղերձ հղել․ Կողմ ենք, որ հարաբերությունները շարունակեն զարգանալ ՌԴ նախագահը Փաշինյանին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով Բագրատ սրբազանի գլխավորած շարժման կողմնակիցներն ավտոերթով ուղևորվել են Գյումրի «Գնում ենք Գյումրի, երեխաներին այցելենք, հետո էլ հանրահավաք ունենք»,–ասել է նա |