ՎԼԱԴԻՄԻՐ ԿԱԶԻՄԻՐՈՎ. ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԽՆԴՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՄԻ ՍԿԶԲՈՒՆՔ` ՈՉ ՄԻ ՏԱՐԱԾՔ ԱՌԱՆՑ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ

ՎԼԱԴԻՄԻՐ ԿԱԶԻՄԻՐՈՎ. ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԽՆԴՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՄԻ ՍԿԶԲՈՒՆՔ` ՈՉ ՄԻ ՏԱՐԱԾՔ ԱՌԱՆՑ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հոգնել են համոզելուց Լեռնային Ղարաբաղի համակարտության կողմերին: Այդ մասին Երեւանում, Լեռնային Ղարաբաղի խնդրի քննարկումների ընթացքում, հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին ռուս համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը: Նրա խոսքերով, դեռեւս 1993 թվականին հակամարտության կողմերը քննարկել են Քելբաջարի շրջանը Ադրբեջանին վերադարձնելու հարցը, սակայն այդ ժամանակ հարց է ծագել «ինչի դիմաց»: Ռուսաստանը պնդում էր ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման վրա, ԱՄՆ-ն` բանակցությունների անընդմեջ գործընթացի վրա: Ամեն ինչ խափանվեց միայն այն պատճառով, որ Ադրբեջանը ցուցադրաբար լքեց բանակցությունները, որոնք ընթանում էին Ժնեւում, պարզաբանել է ռուս դիվանագետը: Ադրբեջանական կողմը պնդում է միայն Հայաստանի կողմից բոլոր տարածքների վերադարձման մասին, հրաժարվելով ինչպես 6+2, այնպես էլ այլ բանաձեւերից: Այդ պատճառով համանախագահները որոշեցին փոխանցել «կռվախնձորը» երկու հակամարտող երկրների նախագահներին: Ինչպես նշել է Վ.Կազիմիրովը, դա հանգեցրեց նրան, որ նրանց միջեւ տեղի է ունեցել արդեն 20 հանդիպում: «Սակայն,-նշել է Վ.Կազիմիրովը,-ինչ էլ լինի, սկզբունքը պետք միշտ լինի միայն մեկը` ոչ մի տարածք առանց երաշխիքների: Ցավոք, Ադրբեջանում այդ սկզբունքը չեն հասկանում»,- ընդգծել է ռուս դիվանագետը:


 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---