ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵԽԽՎ ԶԵԿՈՒՑՈՂ ԴԵՎԻԴ ԱԹԿԻՆՍՈՆԸ ԱՆՏԵՂՅԱԿ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԷՈՒԹՅԱՆԸ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՆԱԽԿԻՆ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀԸ 7 ապրիլի 2005 - 10:52 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի զեկուցող Դեւիդ Աթկինսոնն անտեղյակ է ղարաբաղյան հակամարտության էությանը: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ռուսաստանի կողմից համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը` ելույթ ունենալով «Երեւան» հյուրանոցում ղարաբաղյան հիմնախնդրին նվիրված քննարկումների ժամանակ: Կազիմիրովը նշել է, որ լիովին համաձայն է այն պնդումներին, որոնց համաձայն` վատ չէր լինի, եթե արեւմտյան վերլուծաբաններն ուսումնասիրեին խորհրդային օրենքները, որոնցով ղեկավարվել է Լեռնային Ղարաբաղը` Ադրբեջանական ԽՍՀ կազմից դուրս գալուց: «Այդ ամենին Դեւիդ Աթկինսոնը, դժբախտաբար, տեղյակ չի եղել, նա տեսել է այն ինչ եղել է մակերեւույթին` հայկական զինված ուժերի Լեռնային Ղարաբաղից հեռու տարածքում գտնվելը, իսկ նրան պետք էր գոնե մեկ անգամ մեկնել Լեռնային Ղարաբաղ: Այս ամենը խոսում է նրա անգրագիտության եւ անիրազեկության մասին»,- հայտարարել է ռուս դիվանագետը: Ընդսմին նա ընդգծել է, որ իրերն անհրաժեշտ է անվանել իրենց անուններով եւ «գրավյալ տարածքները մնում են գրավյալ` առանց որեւէ էմոցիաների»: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Փոխնախարար. Տավուշում ծառայում են սահմանապահները՝ 3-րդ բանակային կորպուսն իր խնդիրներն ունի Նա նշել է, որ դա սահմանապահ զորքերի հսկողության գոտի է Գալուզին․ ՌԴ դեսպանը շուտով կվերադառնա Երևան Նա նշել է, որ մտադիր չեն նվազեցնել ՀՀ հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը Ադրբեջանագետ․ Ադրբեջանը և Թուրքիան շարժվելու են Սյունիքով արտատարածքային միջանցք պոկելու տրամաբանությամբ Նա նշել է, որ ՀՀ իշխանական խոսնակներն էլ սկսել են հեքիաթներ պատմել, որ ՀՀ-ի և Ադրբեջանի վարձած ընկերությունը անվտանգային ուղեկցում կանի Առաջարկ․ ՀՀ–ում ամուսնության տարիքային նվազագույն շեմը սահմանել 18 տարեկանը՝ առանց բացառությունների Առաջարկը ներկայացրել է Ռուստամ Բաքոյանը |