Հայ երիտասարդները գնում են ԵՄ երկրներ՝ որպես կամավոր12 հոկտեմբերի 2012 - 16:26 AMT PanARMENIAN.Net - «Եվրոպական կամավորական ծառայություն» հանդիպում Հայաստանում – 2012» ծրագիրը մեկնարկել է հոկտեմբերի 5–ին։ Նախկին կամավորների և հետաքրքրված երիտասարդների համար կազմակերպվել են դասընթացներ, իսկ հոկտեմբերի 7–ին՝ բացօթյա ռոք համերգ։ «Եվրոպական կամավորական ծառայություն»–ը երիտասարդներին հնարավորություն է ընձեռում Եվրամիության երկրներում և դրանցից դուրս իրականացնել կամավորական աշխատանքներ։ Նպատակ ունի երիտասարդների մեջ զարգացնել համերաշխություն, փոխըմբռնում և հանդուրժողականություն՝ այս կերպ նպաստելով Եվրամիությունում սոցիալական համախմբվածության ամրապնդմանը և խրախուսելով երիտասարդների քաղաքացիական ակտիվությունը։ «Եվրոպական կամավորական ծառայության» ծրագրերը գործում են Եվրամիության «Youth in Action»–ի ֆինանսական աջակցությամբ։ Հայաստանում ավելի քան 20 կազմակերպություն իրականացնում են այդ ծրագրեր։ Հոկտեմբերի 16–ին՝ ժամը 11.00 –13.00-ին, նախատեսվում է Եվրոպական կամավորական ծառայության տեղեկատվական հանդիպում Հայաստանում Եվրամիության պատվիրակության գրասենյակում, որի ընթացքում բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են Եվրոպական կամավորական ծառայության (EVS) ծրագրերով, հնարավորություն կունենան ծանոթանալ և տեղեկություններ ստանալ նախկին և ներկա կամավորներից։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |