Նախագահը հուսով է, որ հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովը կծառայի երկու ժողովրդների բարօրությանը![]() 12 հոկտեմբերի 2012 - 16:51 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տնտեսական համագործակցության հարցերով հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովին և նրա գլխավորած պատվիրակությանը: Հանրապետության ղեկավարը շնորհավորել է Մաքսիմ Սոկոլովին՝ հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Հանձնաժողովի համանախագահներ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը և ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը նախագահին ներկայացրել են այսօր տեղի ունեցած միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքները: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ հանձնաժողովն իր արդյունավետ աշխատանքով կշարունակի նպաստել Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմավարական գործընկերության զարգացմանը, տնտեսական ոլորտում փոխգործակցության խորացմանն ու երկու երկրների և բարեկամ ժողովուրդների միջև կապերի առավել ամրապնդմանը: Նախագահը բարձր է գնահատել միջկառավարական հանձնաժողովի դերը տնտեսության, էներգետիկայի, տրանսպորտի և կապի բնագավառներում, ինչպես նաև գիտատեխնիկական և հումանիտար համագործակցության ոլորտներում բարձր պայմանավորվածությունների իրականացման գործում: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |