Թեքեյան կենտրոնում կբացվի «Այսօր մի մաքուր հոգեկիր եմ ես» ցուցահանդեսը

Թեքեյան կենտրոնում կբացվի «Այսօր մի մաքուր հոգեկիր եմ ես» ցուցահանդեսը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 14-ին Թեքեյան կենտրոնի ցուցասրահում կայանալու է բոստոնաբնակ ռեժիսոր Ժիրայր Աղավելյանի «Այսօր մի մաքուր հոգեկիր եմ ես» խորագրով լուսանկարչական կոլաժների յուրօրինակ համադրությամբ նկարների ցուցահանդեսը:

Սրահում ներկայացվող ցուցադրությունը գեղարվեստականի ու վավերագրականի միահյուսում է՝ լուսանկարչական արվեստի, համակարգչային ժամանակակից արտահայտչամիջոցներով: Ռեժիսոր Ժիրայր Աղավելյանի ստեղծագործությունը դժվար է նույնացնել «վիզուալ արվեստների ընդունված ու ավանդական ժանրային դասակարգումների կարծրատիպերի մեջ», սակայն չնկատել նրա լուսանկարներում թաքնված վավերագրականի ու գեղարվեստականի, ֆոտոգրաֆիականի ու կինեմատոգրաֆիականի երերուն սահմանագիծը, անհնար է: Ցուցահանդեսը կշարունակվի մինչև հոկտեմբերի 28-ը:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---