Հայ և հույն եկեղեցիները կհամագործակցեն խաղաղության պահպանման հարցերում![]() 12 հոկտեմբերի 2012 - 16:51 AMT PanARMENIAN.Net - Հունաստանում պաշտոնական այցով գտնվող Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը և Հունահայոց թեմի առաջնորդական տեղապահ Տ. Խորեն աբեղա Առաքելյանը հոկտեմբերի 10-ին այցելել են Հույն Ուղղափառ Եկեղեցու Սինոդ, ուր հանդիպում են ունեցել Սինոդի ընդհանուր քարտուղար Գաբրիել եպիսկոպոսի հետ: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու եկեղեցիների հարաբերությունների զարգացմանը և փոխգործակցության խորացմանն առնչվող հարցեր, խաղաղության պահպանությանն ուղղված համատեղ գործակցության և հոգևոր-կրթական հաստատությունների սաների փոխանակման ծրագրեր: Նույն օրը Հովակիմ Սրբազանն ու Հայր Խորենն այցելել են նաև Աթենքի և Համայն Հունաստանի արքեպիսկոպոս Հերոնիմոսին: Սրբազան Հայրը Հերոնիմոս արքեպիսկոպոսին փոխանցեց Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսի եղբայրական ողջույնները: Արքեպիսկոպոսն իր խոսքում նշել է, որ շատ բարձր է գնահատում երկու Եկեղեցիների փոխհարաբերությունները: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |