ՀՀ ԿԲ. Շաբաթական ամփոփ տվյալներ

ՀՀ ԿԲ. Շաբաթական ամփոփ տվյալներ

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 8-13-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 87,232,449 ԱՄՆ դոլար 406.06 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 92,588,407 ԱՄՆ դոլար 407.36 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, հայտնում է ԿԲ մամլո ծառայությունը:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 18,000,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 407.34 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում իրականացվել է 1,600,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 406.10 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Հոկտեմբերի 1-7 ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 26 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 49.5 մլն ԱՄՆ դոլար:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---