Փոխվարչապետ. Պետք է ամեն ինչ արվի ջրի ինքնարժեքի նվազեցման համար

Փոխվարչապետ. Պետք է ամեն ինչ արվի ջրի ինքնարժեքի նվազեցման համար

PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը՝ հայաստանյան գրասենյակի տնօրեն Ժան Միշել Հափիի գլխավորությամբ: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում են Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հանդիպմանը ներկա էին նաև ՏԿՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը և «Ջրային տնտեսության զարգացման և բարեփոխումների ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ տնօրեն Ադիբեկ Ղազարյանը: Կողմերը քննարկել են ոռոգման համակարգում իրականացվող եւ նախանշվող ծրագրերին առնչվող հարցեր: Երկուստեք գոհունակություն հայտնվեց ՀԲ աջակցությամբ իրականացվող «Ոռոգման համակարգերի վերականգնման հրատապ ծրագրի» ընթացքից:

«Մեր օրակարգում շարունակում է մնալ առավելագույնս արդյունավետ ոռոգման համակարգ ունենալու հարցը, որի միջոցով հնարավոր կլինի ոռոգման ջրով ապահովել գյուղացիական բոլոր տնտեսությունների պահանջարկը»,-նշել է փոխվարչապետը՝ ավելացնելով, որ պետք է ամեն ինչ արվի ջրի կորուստների, ջրի ինքնարժեքի նվազման, ՋՕԸ-երի կարողությունների հզորացման եւ աշխատանքի արդյունավետության բարձրացման ուղղությամբ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---