Եգիպտոսի մայրաքաղաքում կրկին բախումներ են տեղի ունեցել Մուրսիի ռեժիմի կողմնակիցների և հակառակորդների միջև![]() 12 հոկտեմբերի 2012 - 19:32 AMT PanARMENIAN.Net - Եգիպտոսի մայրաքաղաքում կրկին բախումներ են տեղի ունեցել Մուրսիի ռեժիմի կողմնակիցների և հակառակորդների միջև: Հակամարտող կողմերը միմյանց վրա քարեր են նետել և Թահրիր հրապարակում ձեռնամարտի բռնվել: Լիբերալ կուսակցություններն ու շարժումները բողոքի ակցիաներ են կազմակերպել` իրենց դժգոհությունն արտահայտելով նախագահ Մուհամմեդ Մուրսիի կառավարումից, ով չի պահել իր խոստումները և չի բարելավել եգիպտացիների կյանքը: Մինչ այդ, «Մահմեդական եղբայրները» իրենց կողմնակիցներին են դուրս բերում Թահրիր հրապարակ: Տվյալ պահին Կահիրեում անկարգությունները շարունակվում են, բախումները տեղի են ունենում կենտրոնական հրապարակի մերձակա փողոցներում: Բողոքի զանգվածային ակցիաներ են տեղի ունեցել Եգիպտոսի հյուսիսում` Ալեքսանդրիայում, հաղորդում է Ռուսական պարբերականը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |