ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻՆ ԳԵՐԵՎԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

PanARMENIAN.Net - Հայաստանի պաշտպանության նախարարությունում հաստատել են ադրբեջանական կողմից ՀՀ Նոյեմբերյանի շրջանի զորամասերից մեկում ծառայող հայ զինվորին գերեվարելու մասին տեղեկատվությունը, տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը: Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Սեյրան Շահսուվարյանի խոսքերով` ներկայումս արվում է ամեն ինչ զինծառայողին վերադարձնելու համար: «Նախարարն անձամբ զբաղվում է այդ հարցով»,- ավելացրել է նա: Հիշեցնենք, որ նախօրեին Ղարաբաղյան հակամարտության գոտում անհայտ կործաների, պատանդների հայտնաբերման եւ գերիների ազատման հարցերով միջազգային աշխատանքային խումբը տեղեկատվություն է տարածել` ապրիլի 1-ին հայ զինոր Տ.Զ.-ին գերեվարելու մասին, որը ծնվել է 1985 թվականին Նոյեմբերյանի շրջանում: Սեյրան Շահսուվարյանը նաեւ տեղեկացրել է հայ զինվորի գերեվարման հանգամանքները: Նախարարի մամուլի քարտուղարի խոսքերով` ծառայողը ինքնակամ հեռացել է զորամասից եւ մոլորվել: Զինվորին փնտրելու գործողությունների արդյունքում պարզվել է, որ նա ճանապարհվել է ոչ ճիշտ ուղղությամբ, եւ արդյունքում գերի է վերցվել: Զորամասից ինքնակամ բացակայելն է վկայում նաեւ այն հանգամանքը, որ զինվորը զինված չի եղել: «Այնպես որ, ադրբեջանական տարբերակը իբր թե դիվերսիոն խմբի գործունեության մասին իրականությանը չի համապատասխանում»,- ընդգծել է Ս.Շահսուվարյանը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---