Չեզարե Պրանդելլի. Հայաստանի հետ խաղը մեզ համար դժվար փորձություն էր

Չեզարե Պրանդելլի. Հայաստանի հետ խաղը մեզ համար դժվար փորձություն էր

PanARMENIAN.Net - Հայաստան- Իտալիա խաղի ավարտից (1:3) հետո Իտալիայի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելլին նշեց, որ կար անհանգստություն, բայց իրենց մոտ հաղթելու ցանկությունը մեծ էր:

“Մեր թիմը գնաց առաջ ու հաղթեց, ու այդպես էլ պետք է լիներ”,- նշեց Պրանդելլին:

Մարզիչը խոստովանեց, որ Հայաստանի հավաքականը շատ լավ թիմ է, ու ֆուտբոլիստները լավ են վարվում գնդակի հետ. “Սա իրոք մեզ համար դժվար փորձություն էր, քանի որ հայերը շատ ագրեսիվ ու լավ գործեցին: Ֆուտբոլիստները հետաքրքիր են խաղում ու ստիպեցին մեզ ավելի ուշադիր ու լարված խաղալ”:

Պրանդելլին ավելացրեց, որ իրենք պատրաստել էին խաղացողներին, որպեսզի նրանք կարողանային հարմարվել հայաստանյան կլիմայական պայմաններին:

“Ես իմ տղաների խաղից գոհ եմ, ու նրանք ինչ կարող էին` արել են: Պետք է աշխատենք կիսապաշտպանական գծի վրա ու ակտիվություն ավելացնենք:Հայերի հետ խաղը մեզ իրոք շատ հոգնեցրեց”,- ընդգծեց նա:

33  12.10.12 - Հայաստան-Իտալիա ֆուտբոլային հանդիպումը
 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---