Երկաթուղում վթարների պատճառով այս տարի 4 մարդ է զոհվել![]() 13 հոկտեմբերի 2012 - 11:23 AMT PanARMENIAN.Net - Երկաթուղու հարևանությամբ գտնվող տների բնակիչները, միշտ շտապող և անհոգ վարորդները, շարունակում են հատել գծերն ըստ ցանկության, որտեղ պատահի՝ անտեսելով արգելող նշանները և դրա համար հատուկ նախատեսված անցումները և գծանցները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻ նախարարությունից: 2012 թվականի 8 ամիսների ընթացքում երկաթուղում տեղի էր ունեցել ոչ արտադրական վնասաբերության 5 դեպք, արդյունքում 4 մարդ էր զոհվել և 1-ը վիրավորվել: Համեմատության համար նշենք, որ 2009 թվականին արձանագրվել էր 17 դժբախտ պատահար, ինչի արդյունքում տուժել էր 11 մարդ (6 զոհ, 5 վիրավոր), 2010 թվականին նման դեպքերի թիվը կրճատվեց՝ 7-ը, տուժեց 4 մարդ (3 զոհ, 1 վիրավոր), իսկ 2011 թվականին տեղի ունեցավ 8 նման պատահար, տուժեց 4 մարդ (2 զոհ, 2 վիրավոր): Երկաթուղում դժբախտ պատահարների գերակշիռ մասը պայմանավորված է գծերի չթույլատրված անցումներով՝ դրա համար բոլորովին չնախատեսված վայրերում: Մասնավորապես, 2012 թվականին արձանագրվել է վրաերթի 4 դեպք, որից 3-ը՝ մահացու ելքով. զոհվեցին երկու կին և մեկ տղամարդ (տարեց խուլ տղամարդը ուղղակի չէր լսել ջերմաքարշի զգուշացնող ձայնային ազդանշանները): 73-ամյա Էմմա Անանյանը զոհվեց օգոստոսի 23-ին՝ գծերը հատելով Այրում-Բագրատաշեն երկաթուղային հատվածի 2-րդ կմ-ում: 49-ամյա Նելլի Աբրամովան՝ հուլիսի 2-ին Ալավերդիում՝ վերադառնալով շուկայից և գծերն անցնելով անվանումը կրող վայրում: Վերջին դեպքում անվտանգության ապահովման հարցը պահանջեց համալիր լուծումներ, քանի որ, չնայած ՀԿԵ-ի կողմից մի քանի տարի շարունակ ձեռնարկվող միջոցների՝ հատուկ ցանկապատի տեղադրմանը, Ալավերդու և հարակից գյուղերի բնակիչները՝ երկաթուղային գծերից մի քանի մետր հեռավորության վրա գտնվող ինքնաբուխ ստեղծված շուկա այցելելուց, հատուկ հետիոտների համար նախատեսված վերգետնյա անցումը թողած, նախընտրում են այդպես կոչված «Լաչինի միջանցքը»: «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն ձեռնարկում է անվտանգության ապահովության համար անհրաժեշտ միջոցները. իրականացնում է երկաթուղային գծանցների վերազինման և վերանորոգման ծրագիրը, պարբերաբար անց են կացվում գծանցներում թերությունների և խախտումների բացահայտմանն ուղղված միջոցառումներ, հերթապահները հատուկ տեխնիկական դասընթացներ են անցնում, վարորդներին են բաժանվում հուշաթերթիկներ, իսկ բոլոր երկաթուղային կայարաններում գործում են հատուկ կահավորված անցումներ: Սակայն մեր համաքաղաքացիներից ոմանք շարունակում են անտեսել զգուշության կոչերն ու ձեռնարկված միջոցները՝ մոռանալով, որ երկաթուղային տրանսպորտը, ինչպես ավտոմոբիլայինը, չի կարող անմիջապես կանգնել: Արգելակման դեպքում մարդատար էլեկտրագնացքի արգելակման ուղին կազմում է 800 մետր, իսկ բեռնատար գնացքինը՝ մոտ 1000 մետր: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |