ՄԱԿ զեկուցողները կոչ են արել Իրանին չեղյալ հայտարարել այսօր նախատեսված 11 մահապատիժները![]() 13 հոկտեմբերի 2012 - 12:10 AMT PanARMENIAN.Net - Ուրբաթ օրը ՄԱԿ երեք հատուկ զեկուցողները լուրջ մտահոգություն են հայտնել առաջիկա զանգվածային մահապատիժների իրագործմամբ Իրանում: Նրանք կոչ են արել այդ երկրի իշխանություններին անհապաղ չեղյալ հայտարարել բոլոր մահապատիժները, առաջին հերթին շաբաթ օրը կայանալիք 11 մահապատիժը: «Մենք հորդորում ենք իրանական իշխանություններին կասեցնել հոկտեմբերի 13-ին կայանալիք մահապատիժները»,-ասվում է համատեղ հայտարարության մեջ: Սաիդ Սեդեպին դատապարտվել է մահապատժի թմրանյութերի հետ կապված իրավախախտումների համար: Ըստ առկա տվյալների, դատավարությունն անարդար է եղել ու դատապարտյալի հանդեպ կտտանքներ են կիրառվել: Այս տարվա ընթացքում արդեն 300 մարդ է մահապատժի ենթարկվել, հիմնականում թմրանյութերի հետ կապված հանցագործությունների համար: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |