Ռուս տիեզերագնացները խոստացել են տիեզերք տանել Երևանի խորհրդանիշով հարթաքանդակը, ապա վերադարձնել այն

Ռուս տիեզերագնացները խոստացել են տիեզերք տանել Երևանի խորհրդանիշով հարթաքանդակը, ապա վերադարձնել այն

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ընդունել է «Էրեբունի-Երևան 2794» տոնակատարությանը մասնակցելու նպատակով Երևան ժամանած ռուս տիեզերագնացներ, Խորհրդային Միության կրկնակի հերոս Ալեքսանդր Իվանչենկովին և Ռուսաստանի Դաշնության հերոս Սերգեյ Տրեշչովին: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Մեր քաղաքի տոնը մեզ հետ նշելու ձեր ցանկությունն արդեն իսկ խոսում է այն մասին, որ դուք Երևանի իսկական բարեկամներ եք», - ասել է քաղաքապետը:

Ալեքսանդր Իվանչենկովը և Սերգեյ Տրեշչովը անկեղծորեն խոստովանել են, որ մեկ օր է, ինչ Երևանում են ու արդեն հասցրել են սիրել Հայաստանի մայրաքաղաքը:

«Ձեր քաղաքն իսկապես հրաշք է և դուք իրոք հպարտանալու իրավունք ունեք: Մեր այստեղ գտնվելու մեկ օրն էլ բավարար էր զգալու և հասկանալու այն ջերմությունն ու բարությունը, որն իսկապես առկա է Ձեր հիասքանչ քաղաքում: Իսկ գիշերային Երևանով մենք ուղղակի հիացած ենք ու վստահաբար կարող ենք ասել, որ մենք արդեն իսկ սիրում ենք Երևանը», - ասել են հյուրերը:

Նրանք Տարոն Մարգարյանին են նվիրել տիեզերքից արված Երևանի լուսանկարը: Քաղաքապետն իր հերթին առաջարկել է, հնարավորության դեպքում, տիեզերք տանել Երևանի խորհրդանիշերով զարդարված հուշանվեր-հարթաքանդակը, ապա վերադարձնել այն ու նվիրել Երևանի պատմության թանգարանին: Տիեզերագնացները խոստացել են անել դա հենց առաջիկա թռիչքի ժամանակ:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---