Սամբոյի պատանիների և երիտասարդների ԱԱ հայ մարզիկները նվաճել են 3 արծաթե և 2 բրոնզե մեդալներ![]() 13 հոկտեմբերի 2012 - 12:29 AMT PanARMENIAN.Net - Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող սամբոյի պատանիների, աղջիկների և երիտասարդների աշխարհի առաջնության մրցումային առաջին օրը մրցագորգ են դուրս եկել 7 հայ մարզիկներ, որոնցից 5 դարձել են մեդալակիր: Բրոնզե մեդալներ են նվաճել 75 կգ քաշային Մինաս Մադոյանն ու 48 կգ քաշային Լենդրուշ Զատիկյանը, իսկ Ռոզա Խաչատրյանը (52 կգ), Ջիվան Ղազարյանը (48կգ) և Հովհաննես Ալեքսանյանը (60կգ) պարտվել են միայն եզրափակչում` դառնալով արծաթե մեդալակիրներ: Հոկտեմբերի 13-ի հանդես կգան ևս յոթ հայ սամբիստներ: Աշխարհի առաջնությունը կավարտվի հոկտեմբերի 14-ին, PanARMENIAN.Net ին հաղորդել են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |