Դամասկոսը պատրաստ է անմիջական երկխոսություն վարել Թուրքիայի հետ![]() 13 հոկտեմբերի 2012 - 13:29 AMT PanARMENIAN.Net - Դամասկոսը պատրաստ է անմիջական երկխոսություն հաստատել Թուրքիայի հետ երկու երկրների միջև լարվածությունը թուլացնելու համար, հայտարարել է սիրիական ԱԳՆ-ն: Հոկտեմբերի սկզբին կտրուկ սրվեցին Սիրիայի հարաբերությունները Թուրքիայի հետ, երբ թուրքական տարածքում ընկան Սիրիայի տարածքից արձակված ականները և զոհվեց 5 մարդ, 11-ը վիրավորվեց: Ի պատասխան միջադեպի Թուրքիայի խորհրդարանը հոկտեմբերի 4-ին թույլ տվեց կառավարությանը մեկ տարվա ընթացքում անդրսահմանային գործողություններ կատարել նաև Սիրիայի տարածքում: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ հարկավոր է ուղիղ երկխոսություն վարել: «Սիրիան ողջունում է Լավրովի առաջարկը՝ Դամասկոսում ՌԴ դեսպանի հետ քննարկելով «իրենց երկրի պատրաստակամությունը համատեղ սիրիա-թուրքական հանձնախումբ ստեղծելու հարցում»: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |