Օդեսայի ռազմածովային դպրոցում միջադեպ է տեղի ունեցել հայի ու ադրբեջանցու միջև՝ ադրբեջանցուն դատ է սպասում![]() 13 հոկտեմբերի 2012 - 13:29 AMT PanARMENIAN.Net - Օդեսայի ռազմածովային դպրոցում միջադեպ է տեղի ունեցել հայի ու ադրբեջանցու միջև: Ինչպես հայտնում է SalamNews-ը, բախման պատճառ են դարձել 35-ամյա ՀՀ քաղաքացի Կադեչյանի «անվայել արտահայտությունները» ադրբեջանցի մարդասպան Սաֆարովի հասցեին: Արդյունքում Կադեչյանի և 23-ամյա ադրբեջանցի Ռաշիդ Միրզաևի միջև ծեծկռտուք է տեղի ունեցել: Հիվանդանոց տեղափոխված Կադեչյանը դիմել է ոստիկանություն, Միրզաևը ձերբակալվել է: Շուտով տեղի կունենա դատը, որտեղ Ադրբեջանի քաղաքացու դատավճիռը կկայացվի: 2004թ. փետրվարի 19-ին լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը Բուդապեշտում գազանաբար կացնահարվեց ադրբեջանցի սպա, ավագ լեյտենանտ Ռամիլ Սաֆարովի կողմից: Երկուսն էլ Բուդապեշտում մասնակցում էին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում կազմակերպված անգլերեն լեզվի դասընթացներին: 2006թ. ապրիլի 13-ին մարդասպանը Բուդապեշտում դատապարտվեց ցմահ բանտարկության՝ 30 տարվա ընթացքում առանց ներման իրավունքի: Օգոստոսի 31-ին Սաֆարովը Հունգարիայի կողմից արտահանձնվեց Ադրբեջանին, որտեղ անհապաղ ներում ստացավ՝ նրան շնորհվեց մայորի կոչում, նոր բնակարան, վճարվեց 8 տարվա աշխատավարձը: Ի պաստասխան Հայաստանը կասեցրեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |